Մի բան լավ է, հաշտվում եք այն մտքի հետ, որ դրսի պրոպագանդան, հիբրիդային պատերազմն այստեղ էլ է պարտվում ու պարտվելու․ Անցեք թոշակի․ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հրապարակը» երեկ վերլուծել է, որ «Մոլդովայի օրինակը ցույց տվեց, որ ընտրությունների գնալ չի կարելի»: Հանճարեղ է: Այսինքն, ժողովրդավարական երկրում տեղի է ունեցել ժողովրդավարական ընտրություն, տերերի լակեյները պարտվել են, ու եզրակացությունն այն է, որ Հայաստանում պետք է անել հեղաշրջում, որովհետև այստեղի լակեյները նույնպես կպարտվեն:

Մի բան լավ է, որ սթափ եք մտածում ու հաշտվում այն մտքի հետ, որ դրսի պրոպագանդան, հիբրիդային պատերազմն այստեղ էլ է պարտվում ու պարտվելու: Անցեք թոշակի:

Leave a Comment