
ՀՀ ՔՕ փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթով առաջարկվում է վարժական հավաքներից խուսափելու համար քրեական պատասխանատվություն սահմանող ՔՕ 462-րդ հոդվածում հստակեցնել խուսափման դրսևորման ձևերը, ՌՈ գործունեությունը և այլն:
Ելույթով հանդես եկավ ընդդիմադիր Գեղամ Մանուկյանը: «Արդեն 2-3 տարի է՝ 25-օրյա վարժական հավաքների հետ կապված կառավարությունը բազմաթիվ փոփոխություններով է հանդես գալիս, բայց երբ հետևում ենք՝ բոլորը խստացումներ են, որովհետև գիտակցում են, որ կան մեծագույն պրոբլեմներ, որովհետև խուսափումները շատ են: Իսկ ի՞նչն է մարդուն ստիպում խուսափել՝ անվստահությունը, անպաշտպանվածությունը, 25 օր աշխատավայրից, ոչ գրանցված աշխատանքից զրկվելը և այլն: Վարժական հավաքները ոչ թե վարժական հավաքներ են, այլ՝ 10 օր հետո 15 օր մարտական հերթապահության հավաքներ: Վարժական հավաքները ՀՀ-ում ի սկզբանե նաև աղճատվեցին. վարժական հավաքների անվան տակ քաղաքական նպատակներով տասնյակներով մարդիկ զորակոչվեցին Անդրանիկ Քոչարյանի կոչով. հիշում եք՝ հայտնի դեպքերը»,- նշեց նա: