ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն, քննչական կոմիտեն հարցաքննել է Մերձավանի նախկին գյուղապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի եղբորը, Փարաքարի ավագանու ՔՊ-ական անդամ Դավիթ Ախտոյանին։
Աղբյուրին հասած տեղեկություններով՝ իրավապահները փորձել են պարզել Ախտոյան եղբայրների հնարավոր կապը Վալոդյա Գրիգորյանի սպանության պատվերի հետ։ Ավելին, նախաքննական մարմինը պարզել է, որ սպանությունից մոտ տաս օր առաջ հենց ՔՊ-ական նախկին գյուղապետ Մհեր Ախտոյանն անձամբ օդանավակայան է տարել և ճանապարհել սպանության գործով կալանավորված Գևորգ Հարությունյանին։ Սակայն այսքանով ամեն ինչ չի ավարտվում։
ArmLur.am-ի իրավապահ աղբյուրների փոխանցմամբ, Մերձավանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանի եղբայրը, ավագանու ՔՊ խմբակցության անդամ Դավիթ Ախտոյանը պարբերաբար զանգահարել է իրավապահներին և խնդրել ապահովել իրենց անվտանգությունը։ Նրա պնդմամբ՝ այն ուժերը, որոնք Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո հսկում են իրենց տունն ու շարժը, բավարար չեն, ուստի պետք է ուժեղացնել ոստիկանության ներկայությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։