Ազգային փոքրամասնությունների իրավունքների հարցերը՝ առաջնահերթություն. ՄԻՊ-ն այցելել է եզդիական սրբատեղի


Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 29-ին այցելել է Ակնալճի եզդիական սրբատեղի և մասնակցել է սրբատեղիի՝ Զիարատի օրվան նվիրված միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:


 


Աշխարհի եզդիների համար սեպտեմբերի 29-ն ուխտագնացության օր է։ Ուխտագնացությունն ուղեկցվում է տոնական միջոցառմամբ և հարգանքի տուրքով։


 


Անահիտ Մանասյանն ընդգծում է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և խթանման հարցերն իր առաջնահերթություններից են և վերահաստատում է իր հանձնառությունը նշված ոլորտի զարգացման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու տեսանկյունից։


Leave a Comment