Միրզոյանը Վարշավայում քննարկել է «ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ակտիվ դինամիկան»


Քաղաքականություն


ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել ֆորումի հիմնադիր, «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահ Զբիգնև Պիսարսկիի հետ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել «Երևանյան երկխոսություն» ֆորումի և «Վարշավայի անվտանգության ֆորումի» միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ։

Անդրադարձ է կատարվել միջազգային իրադրությանը, ԵՄ-ում քաղաքական զարգացումներին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ակտիվ դինամիկային:

Երկուստեք ընդգծվել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնությունների կարևորությունը։


Leave a Comment