«Հայկական ազգային թեմաներով ստիկերներն արդեն պատրաստ են». Նաիրի Հոխիկյան

«Հայկական ազգային թեմաներով ստիկերներն արդեն պատրաստ են». Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչպես խոստացել էի, դպրոցական դասագրքերի համար նախատեսված հայկական ազգային թեմաներով ստիկերները արդեն պատրաստ են։
Կան հետևյալ ստիկերները․
*Հայաստանի քարտեզը՝ Արցախով, Գարդմանով, Նախիջևանով հանդերձ, իսկ կողքին՝ Արևմտյան Հայաստանը և Արարատ լեռը
* «Հայոց պատմություն»՝ աղավաղված Հայաստանի պատմության փոխարեն
*Արցախի դրոշը տարբեր չափսերի
*Արցախի «Դեդո Բաբո»-ն տարբեր չափսերի
*Արարատ լեռը
*Մեսրոպ Մաշտոցի նկարը
Ստիկերները անվճար են տրամադրվում։ Անձնական նամակով գրեք, պայմանավորվենք, վերցրեք և փակցրեք ձեր երեխաների աղավաղված դասագրքերում։
Կարևոր պայման է, որ ֆլեշմոբ անեք, հրապարակեք և ձեր օրինակով ոգևորեք նաև ուրիշներին»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան

Leave a Comment