«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանն ազատվել է պաշտոնից։ Այս պաշտոնանկությունը կապված է Փարաքարի համայնքապետի և քրեական ոստիկանի սպանության գործի հետ:
Ավելի վաղ զբաղեցրած պաշտոններից ազատվել էին ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Հրաչյա Ղազարյանը և Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը: