Հայաստանում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնելու նոր կարգ, որը պարզեցնելու է ֆիզիկական անձանց անունով ներմուծվող բեռների մաքսազերծման գործընթացը։ Նոր համակարգով մաքսային ձևակերպումները կկատարվեն միևնույն վայրում՝ ժամանակավոր պահման պահեստի սպասարկման սրահում, որտեղ էլ իրականում գտնվում են բեռները։
Այս փոփոխությունից առաջ քաղաքացիները ստիպված էին երկու անգամ այցելել տարբեր վայրեր․ նախ՝ այն պահեստը, որտեղ պահվում էր բեռը, որպեսզի ստանային փոխադրողի կողմից տրված ուղեկցող փաստաթղթերը, իսկ հետո՝ Երեւանի մաքսային սպասարկման սրահ (Ադմիրալ Իսակովի պողոտա 10)՝ մաքսային ձևակերպումները կատարելու համար։
Նոր կարգը նախատեսված է գործընթացը առավել հարմարավետ և արագ դարձնելու համար՝ նվազեցնելով քաղաքացիների ժամանակային ու կազմակերպչական ծախսերը։