Քլասոնը չի բացառում, որ իր օդաչուները կարող են խոցել երկրի օդային տարածությունը խախտող ռուսական ինքնաթիռները

Քլասոնը չի բացառում, որ իր օդաչուները կարող ե...

Շվեդիայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Միխայել Քլասոնը չի բացառում, որ իր օդաչուները կարող են խոցել երկրի օդային տարածությունը խախտող ռուսական ինքնաթիռները: Այս մասին տեղեկացնում է SVT-ն։

Նրա խոսքով՝ մարտական ​​կրակ բացելու որոշումն ընդունում է այն օդաչուն, ով բախվում է Շվեդիայի սահմանի սպառնալիքի հետ։

«Իմ գնահատմամբ, մեր օդաչուներն ունեն ինչպես պատրաստվածություն, այնպես էլ փորձ՝ հենց այսպիսի իրավիճակներում գործելու համար», – ասել է Քլասոնը։

Հրամանատարը չի բացառում իրադարձությունների նման զարգացումը, բայց այս պահին դա հավանական չի համարում։ 

«Ես չեմ կարծում, թե Ռուսաստանը ցանկանում է պատերազմի մեջ մտնել ՆԱՏՕ-ի հետ։ Կարծում եմ՝ նրանք ցանկանում են քաղաքականապես պառակտել ՆԱՏՕ-ն և ցույց տալ մեր թույլ կողմերը, օգտագործել դրանք իրենց շահերի համար և վախ տարածել մեր բնակչության շրջանում», – հայտարարել է նա։

Leave a Comment