Մաթեյս դե Լիգտ. «Միշտ հիշտ է քննադատել մարզչին»

«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Մաթեյս դե Լիգտը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի քննադատության մասին՝ Պրեմիեր Լիգայում «Բրենտֆորդից» կրած 1-3 հաշվով պարտությունից հետո։

«Միշտ հեշտ է քննադատել մարզչին, բայց, վերջիվերջո, խաղադաշտում գտնվող ֆուտբոլիստներն են, ովքեր պետք է ամեն ինչ անեն», – հոլանդացի պաշտպանի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Դե Լիգտը այս մրցաշրջանում ակումբի կազմում անցկացրել է յոթ խաղ բոլոր մրցաշարերում՝ առանց գոլ խփելու։

«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայումս Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 14-րդ տեղը՝ վեց խաղից հետո վաստակած յոթ միավորով։

Leave a Comment