ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «ՄԻԹ ՖՈՒԴ» ՍՊԸ-ին պատկանող (ք․ Երևան, Օհանովի փ․ 15/1) մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «կիսաապխտած «Կրակովյան» երշիկ» արտադրատեսակի արտադրության կասեցումը։
Տվյալ արտադրատեսակը համապատասխանում է Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին: