Շվեդիան Ուկրաինային 122 մլն դոլար կհատկացնի – 5tv

Շվեդիայի կառավարությունը որոշել է Ուկրաինային քաղաքացիական աջակցության նոր փաթեթի համար հատկացնել 1.145 միլիարդ կրոն (122 միլիոն դոլար), հաղորդել է կառավարության գրասենյակը։

Նոր աջակցության փաթեթը «ուղղված կլինի Ուկրաինայի ամենահրատապ կարիքների բավարարմանը»։ Դրանք ներառում են «էներգամատակարարում, բնակարանային ապահովում, առողջապահություն, ականազերծում, փախստականներին օգնություն և անկախ լրատվամիջոցներ»։ Հատկացված միջոցներից 145 միլիոն կրոն (15.44 միլիոն դոլար) նախատեսված է մարդասիրական օգնության համար։

Ընդհանուր առմամբ, Շվեդիայի քաղաքացիական աջակցությունը Ուկրաինային 2025 թվականին կհասնի 9 միլիարդ կրոնի (958 միլիոն դոլար), որը կազմում է զարգացման նպատակով հատկացվող Շվեդիայի բյուջեի 16%-ը։ 

Leave a Comment