Ռոբերտ Լևանդովսկին խփեց իր կարիերայի 700-րդ գոլը

Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Բարսելոնան» հաղթանակ տարավ «Ռեալ-Սոսյեդադի» նկատմամբ։ Խաղն ավարտվեց 2-1 հաշվով։

Ռոբերտ Լևանդովսկու գոլը ամրագրեց կատալոնացիների հաղթանակը։ Լեհ ֆուտբոլիստի այդ գոլը իր կարիերայի 700-րդ էր։

Ֆուտբոլիստը ամենաշատ գոլերը հեղինակել է «Բավարիայի» կազմում՝ 344։ Նա 105 գոլ է խփել «Բարսելոնայի», 103 գոլ՝ «Բորուսիայի», 41 գոլ՝ «Լեխ Պոզնանի» և 21 գոլ՝ «Զնիչի» կազմում։

Ֆուտբոլիստը նաև 86 գոլ է խփել Լեհաստանի ազգային հավաքականի կազմում։

Leave a Comment