Ընթանում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵԽԽՎ նախագահի հետ


Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ստրասբուրգ: «Լուրերի» թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ նա այցելել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով:


Փաշինյանը նախ գրառում է կատարել ԵԽԽՎ նախագահի «Ոսկե գրքում», ապա շրջայց կատարել շենքում: Ընթանում է վարչապետի հանդիպումը ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ:



Այցի շրջանակում մի շարք այլ հանդիպումներ ևս նախատեսված են: Իսկ վաղը՝ սեպտեմբերի 30-ին Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ չորրորդ նստաշրջանի լիագումար նիստում:

Դիտումների քանակ3

Leave a Comment