https://arm.sputniknews.ru/20250929/vendeta-che-mesrvop-araqeljany-pahanjum-e-bacahajtel-valvodja-grigvorjani-spanutjuny-94023909.html
Վենդետա չէ․ Մեսրոպ Առաքելյանը պահանջում է բացահայտել Վալոդյա Գրիգորյանի սպանությունը
Վենդետա չէ․ Մեսրոպ Առաքելյանը պահանջում է բացահայտել Վալոդյա Գրիգորյանի սպանությունը
Sputnik Արմենիա
Առաքելյանի կարծիքով՝ ՆԳՆ-ն անթույլատրելի գործելակերպ է դրսևորել՝ ստանձնելով դատարանի գործառույթ և շտապելով որակավորում տալ սպանությանը։ 29.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-29T11:59+0400
2025-09-29T11:59+0400
2025-09-29T12:00+0400
հայաստան
փարաքար
վալոդյա գրիգորյան
մեսրոպ առաքելյան
սպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/18/93811822_0:84:1600:984_1920x0_80_0_0_3700c2a68a2e386dbebbebc54f7f1db0.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik․ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության վենդետայի վարկածը որևէ առնչություն չունի իրականության հետ։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։«Վալոդյա Գրիգորյանի սպանության մասով իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը, որի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետևյալը` Վալոդյա Գրիգորյանն անձնական որևէ խնդիր չի ունեցել որևէ մեկի հետ` իր գործունեության ընթացքում բացառապես առաջնորդվելով «բոլորի համայնքապետը» սկզբունքով՝ անելով առավելագույնը հանուն միասնության և համերաշխության»,– նշել է Առաքելյանը։Նա ընդգծել է, որ Վալոդյա Գրիգորյանն ու եղբայրն էլ որևէ կապ չունեն փետրվարին Մերձավանում տեղի ունեցած սպանության հետ։ Ըստ Առաքելյանի՝ Վալոդյա Գրիգորյանի եղբոր կալանավորումը եղել է մարտի 30-ի ընտրություններից առաջ քաղաքական ճնշման դրսևորում, որի վերաբերյալ Վալոդյա Գրիգորյանը փետրվարի 8-ին արել է պաշտոնական հայտարարություն։ Նա հավելել է` անգամ դատախազության կողմից ներկայացված մեղադրանքով՝ Վալոդյա Գրիգորյանի եղբայրը մեղադրվում է բացառապես խուլիգանություն կատարելու հոդվածով՝ չունենալով որևէ առնչություն սպանության հետ։Նա բացառել է Վալոդյա Գրիգորյանի սպանության գործում միջանձնային խնդիրների առկայությունը` ընդգծելով, որ այս գործում կան կազմակերպիչներ և պատվիրատուներ։«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրը պահանջում է, որ իրավապահ համակարգը շարունակի օպերատիվ աշխատանքներն ու ամբողջապես բացահայտի սպանությունը։
փարաքար
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/18/93811822_89:0:1512:1067_1920x0_80_0_0_89c2a3203bafb2139c6accca0135e09b.jpg
հայաստան, փարաքար, վալոդյա գրիգորյան, մեսրոպ առաքելյան, սպանություն
հայաստան, փարաքար, վալոդյա գրիգորյան, մեսրոպ առաքելյան, սպանություն
Առաքելյանի կարծիքով՝ ՆԳՆ-ն անթույլատրելի գործելակերպ է դրսևորել՝ ստանձնելով դատարանի գործառույթ և շտապելով որակավորում տալ սպանությանը։
«Վալոդյա Գրիգորյանի սպանության մասով իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը, որի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետևյալը` Վալոդյա Գրիգորյանն անձնական որևէ խնդիր չի ունեցել որևէ մեկի հետ` իր գործունեության ընթացքում բացառապես առաջնորդվելով «բոլորի համայնքապետը» սկզբունքով՝ անելով առավելագույնը հանուն միասնության և համերաշխության»,– նշել է Առաքելյանը։
Նա ընդգծել է, որ Վալոդյա Գրիգորյանն ու եղբայրն էլ որևէ կապ չունեն փետրվարին Մերձավանում տեղի ունեցած սպանության հետ։ Ըստ Առաքելյանի՝ Վալոդյա Գրիգորյանի եղբոր կալանավորումը եղել է մարտի 30-ի ընտրություններից առաջ քաղաքական ճնշման դրսևորում, որի վերաբերյալ Վալոդյա Գրիգորյանը փետրվարի 8-ին արել է պաշտոնական հայտարարություն։ Նա հավելել է` անգամ դատախազության կողմից ներկայացված մեղադրանքով՝ Վալոդյա Գրիգորյանի եղբայրը մեղադրվում է բացառապես խուլիգանություն կատարելու հոդվածով՝ չունենալով որևէ առնչություն սպանության հետ։
«Վալոդյա Գրիգորյանի սպանության գործող առաջին անձի (Նարեկ Օհանյան՝ փետրվարին սպանվածի եղբայրը. խմբ․) ձերբակալումից հետո ՆԳՆ-ի կողմից ցուցաբերվեց խայտառակ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում՝ սպանությունը ներկայացնելով որպես փետրվարյան դեպքերի շարունակություն՝ կատարելով դատարանի գործառույթ։ Սա իրավապահ համակարգի կողմից քաղաքական գնահատական տալու անթույլատրելի դրսևորում է։ Հաջորդ օրը առերևույթ սպանություն կատարող անձի ձերբակալումը ակնհայտ դարձրեց, որ հնարած վենդետայի վարկածը որևէ առնչություն չունի իրականության հետ։»,- գրել է Առաքելյանը։
Նա բացառել է Վալոդյա Գրիգորյանի սպանության գործում միջանձնային խնդիրների առկայությունը` ընդգծելով, որ այս գործում կան կազմակերպիչներ և պատվիրատուներ։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրը պահանջում է, որ իրավապահ համակարգը շարունակի օպերատիվ աշխատանքներն ու ամբողջապես բացահայտի սպանությունը։