Ես ամեն տարի գալիս եմ այս վանք. Գարիկ Մարտիրոսյանի կինը ներկայացրել է Հայաստանում անցկացրած հանգիստը

Հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը կնոջ հետ հանգիստն անցկացնում է Հայաստանում։ Ժաննա Լևինան հաճախ է լուսանկարներ հրապարակում Հայաստանի տեսարժան վայրերից ու պատմում դրանց մասին։

«Կաղնու ու հաճարենու անտառներով պատված նեղ կիրճում, որը  բոլոր կողմերից շրջապատված է լեռնաշղթաներով, գտնվում է Դիլիջանի ազգային պարկի մարգարիտներից մեկը՝ Հաղարծնի վանքը։ Ես ամեն տարի գալիս եմ այս վանք։ Իմ հոգին այստեղ խաղաղվում է և ուժ է հավաքում։ Դա իմ սիրելի վայրերից մեկն է Հայաստանում»,- գրել է նա։

Ժաննա Լևինան խոստովանում է՝ շատ է սիրում ծիրանով գաթան ու խոտաբույսերով թեյը։

«Գաթան հայկական և արևելյան քաղցրավենիք է, կարագով և շաքարի փոշիով լցված կարկանդակ»,-խորիզով գաթան այսպես է նկարագրել նա։

Աղբյուրը` Panorama.am

Leave a Comment