Իսպանիայի Լա լիգայի 7-րդ տուրում «Բարսելոնան» սեփական դաշտում կամային հաղթանակ տարավ «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ՝ 2-1 հաշվով։
Հանդիպման ընթացքում կատալոնական ակումբը պարտվում էր, սակայն Ժյուլ Կունդեի և Ռոբերտ Լևանդովսկիի խփած գոլերի շնորհիվ կարողացավ կտրուկ շրջել խաղի ընթացքը և հաղթանակ ապահովել։
Այս հաջողությունից հետո «Բարսելոնան» 19 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, մինչդեռ «Ռեալ Սոսյեդադը» 5 միավորով գտնվում է 17-րդ հորիզոնականում։