
Եվրոմիությունը անհապաղ վերականգնում է Իրանի դեմ բոլոր միջուկային պատժամիջոցներն ու սահմանափակող միջոցները։ Այս որոշումը հաջորդում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սեպտեմբերի 28-ի որոշմանը՝ վերականգնելու 2231 բանաձևով նախկինում վերացված միջոցները։
ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Թեհրանի հետ ինտենսիվ դիվանագիտական շփումներ են իրականացվել, սակայն դրանք չեն կարողացել ստեղծել բանաձևի երկարաձգման պայմաններ։
Կալլասը, սակայն, ընդգծել է, որ պատժամիջոցների վերականգնումը «չպետք է լինի դիվանագիտության վերջը», և ԵՄ-ն կշարունակի ճնշում գործադրել բանակցությունների վրա։