Մինչև կողմերի եզրափակիչ ելույթներին անցնելն այլևս հնարավոր չէ տեսագրել ու ձայնագրել նիստերը․փաստաբան

Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների համաձայն՝ բոլորի, ներառյալ լրագրողների համար դատական նիստերի տեսանկարահանումը և ձայնագրումը, դրանց հրապարակումը լինելու է արգելված՝ մինչև գործով բոլոր վկաների հարցաքննության ավարտը։ Սա գործնականում նշանակում է, որ մինչև կողմերի եզրափակիչ ելույթներին անցնելն այլևս հնարավոր չէ տեսագրել ու ձայնագրել նիստերը, քանի որ հիմնական դատալսումների փուլում պահպանվում է կողմերից յուրաքանչյուրի՝ դատաքննության ծավալը լրացնելու, այդ թվում՝ նոր վկաներ հարցաքննելու միջնորդությամբ հանդես գալու իրավունքը։ Ինքս համաձայն եմ այս օրենսդրական փոփոխությանը, քանի որ այն բխում է քրեական դատավարության հիմնարար սկզբունքներից, բայց կարող են լինել նաև այլ մեկնաբանություններ»,- գրել է նա։

Leave a Comment