Էրլինգ Հոլանդը ընդգրկվել է «Մանչեսթեր Սիթիի» բոլոր ժամանակների լավագույն 10 ռմբարկուների ցանկում

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ընդգրկվել է ակումբի պատմության լավագույն 10 ռմբարկուների ցանկում։

Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 27-ին, 25-ամյա նորվեգացին երկու գոլ խփեց Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրի՝ «Բըրնլիի» դեմ խաղում (5-1):

«Քաղաքայինների» մամուլի ծառայության տվյալներով՝ Հոլանդը խփել է իր 132-րդ և 133-րդ գոլերը ակումբի կազմում՝ բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում առաջ անցնելով Բիլլի Գիլեսպիից և Ֆրեդ Թիլսոնից (երկուսն էլ՝ 132 գոլով) և այժմ զբաղեցնում է իններորդ հորիզոնականը։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն Սերխիո Ագուերոն է (260 գոլ)։

Leave a Comment