Մուսալեռ գյուղում տնակ է այրվել․ ներսում դի է հայտնաբերվել

Բաժանորդագրվել

Ինքնաշեն տնակը եղել է գյուղի դաշտամիջյան հատվածում։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik․ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում տնակ է այրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Նշվում է, որ հրդեհի մասին ահազանգը ճգնաժամային կառավարման կենտրոն ստացվել է սեպտեմբերի 27-ին՝ ժամը 22:23-ին։

Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ հրդեհը բռնկվել է գյուղի դաշտամիջյան հատվածում գտնվող ինքնաշեն փայտե տնակում (մոտ 4 քմ):

Հրդեհը մարվել է 22:45-ին։ Այրված փայտե տնակի ներսում դի է հայտնաբերվել:

Leave a Comment