«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան մեկնաբանել է Պրեմիեր Լիգայում «Բրայթոնից» կրած 1-3 հաշվով պարտությունը։
«Շատ ցավալի պարտություն էր։ Մենք վերահսկում էինք խաղը և թույլ չտվեցինք ոչ մեկին ինչ-որ բան ստեղծել։ Առաջին խաղակեսում մենք շատ հարվածներ ունեցանք, գնդակի 70%-ը տիրապետում էինք, և ամեն ինչ լավ էր ընթանում։ Բայց մեր սխալի, կարմիր քարտի պատճառով ծրագիրը ամբողջությամբ փոխվեց։ Մենք ի վերջո երկու խաղ խաղացինք՝ մեկը առաջին խաղակեսում, իսկ մյուսը՝ հեռացումից հետո։
Իհարկե, չես կարող անընդհատ նման սխալներ թույլ տալ։ Դրանք փոխում են խաղերի ընթացքը», – Մարեսկայի խոսքերն է մեջբերում Football.London-ը։