ՆԳՆ հաղորդագրությունը․ «Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է»

Հասարակություն

28.09.2025 | 00:59

Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները ոստիկանության մյուս ստորաբաժանումների աշխատակիցների հետ ձեռնարկած համագործակցված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերել և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին են ներկայացրել մեկ անձի, ով խոստովանել է, որ Մերձավանում ինքն է կրակոցներ արձակել 3 անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով 2-ը մահացել էին, իսկ 1-ը ստացել էր հրազենային վնասվածք:

Հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերվել է:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-նշել է նա:

Leave a Comment