2026 թվականին վերընտրվելու դեպքում համաժողովրդական հանրաքվե կկազմակերպի նոր Սահմանադրություն ընդունելու համար․ Փաշինյան 

Հայաստանի իշխանությունը 2026 թվականին երկրում սպասվող խորհրդարանական ընտրություններում վերընտրվելու դեպքում համաժողովրդական հանրաքվե կկազմակերպի նոր Սահմանադրություն ընդունելու համար։ Այս մասին ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Ժողովրդավարության ոլորտում մեր ունեցած ձեռքբերումներն առավել ինստիտուցիոնալ ու ժողովրդամետ դարձնելու համար առաջիկայում մենք մտադիր ենք անել հաջորդ քայլը․ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովրդի մանդատը եւս մեկ անգամ ստանալուց հետո կնախաձեռնենք համաժողովրդական հանրաքվե նոր  Սահմանադրություն ընդունելու համար, որի արդյունքում իշխանության բոլոր ճյուղերը, եւ երկրում հաստատված իրավակարգը օրգանական կապով կկապվեն սահմանադիրի, այսինքն՝ ժողովրդի հետ՝ Հայաստանի պետականությունը դարձնելով հարատեւ ու ժողովրդակենտրոն»,- ասել է ՀՀ վարչապետը։ 

Leave a Comment