Արաքս գյուղում կրակոցներ են հնչել, կա ձերբակալված անձ․ ՆԳՆ – Armenia Today

Արմավիրի մարզի Արաքս գյուղում հնչած կրակոցների հետ կապված ահազանգ ունենք, կա ձերբակալված անձ, Armenia Today-ին հայտնվել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Ըստ նրա՝ նախնական տվյալներով կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանություն է տեղի ունեցել:
Մեր տեղեկություններով՝ ձերբակալվածը հաշվառված է հոգեբուժարանում։

Այսօր ավելի վաղ լրագրող Լիա Սարգսյանը հայտնել էր, որ գյուղում հնչած կրակոցների հետևանքով վիրավոր կա, ով հիվանդանոցում մահացել է։ Նա հավելել է, որ հիվանդանոցում մահացածը 39-ամյա Մասիս Ասատրյանն է։

Leave a Comment