🎥 Սերիա Ա․ Յուվենտուսն ու Ատալանտան չորոշեցին հաղթողին — Armsport.am

Թուրինի «Յուվենտուսը» տնային խաղում 1:1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Ատալանտայի» հետ Իտալիայի առաջնության 5-րդ տուրի շրջանակում:

Առաջին խաղակեսի լրացուցիչ ժամանակում «Ատալանտայի» կիսապաշտպան Քամալ Սուլեմանան բացեց խաղի հաշիվը: 78-րդ րոպեին «Յուվենտուսի» պաշտպան Խուան Կաբալը հավասարեցրեց հաշիվը:

Հանդիպման վերջին տասը րոպեներին «Ատալանտան» խաղաց 10 հոգով, քանի որ կիսապաշտպան Մարտեն դե Ռոնը ստացավ երկրորդ դեղին քարտը և հեռացվեց խաղադաշտից:

Երկու թիմերն էլ ընթացիկ առաջնությունում դեռևս պարտություն չեն կրել: «Յուվենտուսը» 11 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, իսկ «Ատալանտան» 9 միավորով՝ 5-րդ տեղը:

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Մրցաշարային աղյուսակն այս խաղից հետո

Leave a Comment