https://arm.sputniknews.ru/20250927/zangezuri-mijancq-termin-chka-voch-vashingtvonjan-voch-ajl-banakcutjunnerum-pashinjan-93985577.html
«Զանգեզուրի միջանցք» տերմին չկա ո՛չ վաշինգտոնյան, ո՛չ այլ բանակցություններում. Փաշինյան
«Զանգեզուրի միջանցք» տերմին չկա ո՛չ վաշինգտոնյան, ո՛չ այլ բանակցություններում. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՄԱԿ–ի ամբիոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի նախագահն օգտագործում է չպայմանավորված… 27.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-27T20:20+0400
2025-09-27T20:20+0400
2025-09-27T20:42+0400
նիկոլ փաշինյան
զանգեզուր
«զանգեզուրի միջանցք»
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1b/93985804_0:0:1281:721_1920x0_80_0_0_2ce077de5164951d79378685b9f097fe.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից օգտագործվող «Զանգեզուրի միջանցք» տերմինը վաշինգոտնյան համաձայնություններում բացակայում է։ ՄԱԿ–ի ԳԱ 80–րդ նստաշրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին` ընդգծելով, որ ադրբեջանցի գործընկերը երբեք չհամաձայնեցված խուսույթի օգտագործում։«Նման արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցված փաստաթղթերում չկա, ՀՀ–Ադրբեջան բանակցություններում երբեք չի եղել։ Կարծում եմ՝ իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերս պարզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունն օգտագործելով, որովհետև հայաստանյան իրականության մեջ այն ընկալվում է որպես տարածքային պահանջ ՀՀ–ի նկատմամբ և կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում։ Օգոստոսի 8–ի փաստաթղթերում մենք հստակ բովանդակություն և խոսույթ ենք համաձայնեցրել, և այդ համաձայնություններին հավատարմությունը որևէ կերպ կասկածի տակ դնելը հասկանալի չէ»,– ասաց նա։Փաշինյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։«Ճիշտն ասած չեմ հասկանում` ո՞րն է ահռելի պոզիտիվ բովանդակության պայմաններում, որը ձեռք է բերվել համատեղ դժվարին ջանքերով, օբյեկտիվ իրականության հետ կապ չունեցող ագրեսիվ ենթատեքստերի հոլովումը։ Մի՞թե խաղաղությունը բավարար բերկրանք ու բավարարվածություն չի պատճառում։ Ինձ պատճառում է։ Ինձ բավարար բերկրանք է պատճառում նաև այն,որ ՀՀ–ն տպավորիչ տեմպերով զարգացող, անկախ, ինքնիշխան, սեփական ապագան այսօր կառուցող ժողովրդավարական պետություն է և ատելություն չի տածում ու տարածում հարևանների և որևէ մեկի նկատմամբ»,– ասաց Փաշինյանը։Նա հայտարարեց, որ Հայաստանը ոչ մի միլիմետր չի շեղվի ձեռք բերված խաղաղության նշանավորման և հռչակված պայմանավորվածությունների իրականացման գործելակերպից։
զանգեզուր
2025
Լուրեր
am_HY
Премьер-министр Никол Пашинян выступает во время дебатов 80-й сессии Генеральной Ассамблеи ООН (27 сентября 2025). Нью-Йорк
Sputnik Արմենիա
Премьер-министр Никол Пашинян выступает во время дебатов 80-й сессии Генеральной Ассамблеи ООН (27 сентября 2025). Нью-Йорк
2025-09-27T20:20+0400
true
PT0M45S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1b/93985804_113:0:1092:734_1920x0_80_0_0_6813be26fd50bbc85d692ff8520bad55.jpg
նիկոլ փաշինյան, զանգեզուր, «զանգեզուրի միջանցք», միավորված ազգերի կազմակերպություն (մակ), տեսանյութեր, տեսանյութ, видео
նիկոլ փաշինյան, զանգեզուր, «զանգեզուրի միջանցք», միավորված ազգերի կազմակերպություն (մակ), տեսանյութեր, տեսանյութ, видео
ՄԱԿ–ի ամբիոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի նախագահն օգտագործում է չպայմանավորված խոսույթ, որն ընկալվում է որպես ինքնիշխան երկրի` ՀՀ– հանդեպ տարածքային պահանջ։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից օգտագործվող «Զանգեզուրի միջանցք» տերմինը վաշինգոտնյան համաձայնություններում բացակայում է։ ՄԱԿ–ի ԳԱ 80–րդ նստաշրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին` ընդգծելով, որ ադրբեջանցի գործընկերը երբեք չհամաձայնեցված խուսույթի օգտագործում։
«Նման արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցված փաստաթղթերում չկա, ՀՀ–Ադրբեջան բանակցություններում երբեք չի եղել։ Կարծում եմ՝ իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերս պարզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունն օգտագործելով, որովհետև հայաստանյան իրականության մեջ այն ընկալվում է որպես տարածքային պահանջ ՀՀ–ի նկատմամբ և կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում։ Օգոստոսի 8–ի փաստաթղթերում մենք հստակ բովանդակություն և խոսույթ ենք համաձայնեցրել, և այդ համաձայնություններին հավատարմությունը որևէ կերպ կասկածի տակ դնելը հասկանալի չէ»,– ասաց նա։
Փաշինյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
«Ճիշտն ասած չեմ հասկանում` ո՞րն է ահռելի պոզիտիվ բովանդակության պայմաններում, որը ձեռք է բերվել համատեղ դժվարին ջանքերով, օբյեկտիվ իրականության հետ կապ չունեցող ագրեսիվ ենթատեքստերի հոլովումը։ Մի՞թե խաղաղությունը բավարար բերկրանք ու բավարարվածություն չի պատճառում։ Ինձ պատճառում է։ Ինձ բավարար բերկրանք է պատճառում նաև այն,որ ՀՀ–ն տպավորիչ տեմպերով զարգացող, անկախ, ինքնիշխան, սեփական ապագան այսօր կառուցող ժողովրդավարական պետություն է և ատելություն չի տածում ու տարածում հարևանների և որևէ մեկի նկատմամբ»,– ասաց Փաշինյանը։
Նա հայտարարեց, որ Հայաստանը ոչ մի միլիմետր չի շեղվի ձեռք բերված խաղաղության նշանավորման և հռչակված պայմանավորվածությունների իրականացման գործելակերպից։