
«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի կարճաժամկետ առումով նախընտրական շեմին մաքրել իրեն ամենամեծ մեղքերից, մեկը Արցախի հանձնում է, իսկ երկարաժամկետ առումով՝ պատմության մեջ մաքրել անունը»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց տնային կալանքում գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտանը։
Ըստ նրա, այդ փորձերն ապարդյուն են, մարդկությունը չի ստեղծել նման ժավել, որով «կարելի է մարքել Նիկոլի այդ խարանը»։
«Նախագահները ճիշտ արեցին, որ մերժեցին բանավիճելու առաջարկը։ Նիկոլն ուզում է օվերտոնի պատուհան բացել։ Մի քանի անգամ փորձել է բացել օվերտոնի պատուհան, չի բացվում այդ պատուհանը, նախագահներն էլ, բնականաբար, մերժել են, որ չծառայեն այդ նպատակներին։ Զարմանալու բան չկա։ Պրիմիտիվ շուստրիությանը տուրք տալու թեմա չէ։
Ինքս մի քանի անգամ Նիկոլին հրավիրել եմ բանավեճի։ Ես, ի տարբերություն նախագահների, մասնագիտությամբ պայմանավորված, զզվող չեմ, կարող եմ մասնակցել այդ բանավեճերին։ Եթե լայաղ կանի բանավիճելու, խնդերմ։
Նախագահները չեն մասնակցում, որպեսզի իրենց մակարդակով չլեգիտիացնեն այդ հարցի գոյությունը։ Օվերտոնի պատուհանին ծանոթ մարդիկ շատ լավ հասկանում են, թե ինչ է անում Նիկոլը։ Նախագահներն էլ շատ լավ հասկանում են»։
Աշոտյանը նաև նշեց. «Ես չեմ զարմանա, որ պարզվի՝ այսօր Նիկոլ Փաշինյանն իր կանալներով Ալիևի իևի ծնունդն է շնորհավորել»։