
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում գրել է, որ ԱՄՆ-ն Գազայի վերաբերյալ արդյունավետ բանակցություններ է վարում Մերձավոր Արևելքի երկրների հետ։ «Ակտիվ բանակցություններն ընթանում են արդեն չորս օր և կշարունակվեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է համաձայնության հասնելու համար»,- նշել է նա։
Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը նամակ է հղել Թրամփին՝ խնդրելով զինադադար հաստատել Գազայում։