ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական հարթակում հայտնել է Մերձավոր Արևելքի երկրների հետ արդեն 4 օր շարունակվող բանակցությունների մասին՝ Գազայի հարցի շուրջ։
Թրամփը պնդել է, որ բանակցությունները կշարունակվեն այնքան, մինչև հասնեն համաձայնագրի։
«Տարածաշրջանի բոլոր երկրները ներգրավված են։ ՀԱՄԱՍ-ը շատ լավ տեղյակ է այս քննարկումների մասին, Իսրայելը ևս տեղեկացված է բոլոր մակարդակներում, այդ թվում՝ վարչապետ Նեթանյահուի»,- գրել է նա:
Թրամփը նշել է, որ անհրաժեշտ է վերադարձնել պատանդներին և հասնել մշտական և երկարատև խաղաղության:
Ավելի վաղ ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը հայտարարել էր, որ Գազայի հարցում առաջիկա օրերին առաջընթացի է սպասում։
