Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.
Թուրքիան ԱՄՆ-ի հետ կնքել է 20-ամյա համաձայնագիր Սեղմված բնական գազի մատակարարման` 43 միլիարդ դոլարի, մոտավորապես տարեկան 4 միլիարդ խորանարդ մետր սկսած 2026 թվականից։
Սա ռազմավարական շրջադարձ է, որով Թուրքիան փոխում է իր էներգետիկ քաղաքականության բովանդակությունը։ Ակնհայտ է, որ այս պայմանագրի իմաստը Թուրքիայի կողմից հրաժարումն է ռուսական գազից, որը Թրամփի նախապայմանն է եղել։ Հիմա Թուրքիան կա‘մ իր ավանդական կեցվածքով պետք է փորձի պահպանել նաև ռուսական ուղղությունը (ինչը շատ քիչ հավանական է), կա‘մ ստանալով ԱՄՆ-ից ամբողջական աջակցություն դառնալ հակառուսական պլացդարմ։ Հաշվի առնելով հարավկովկասյան նոր իրողությունները, սա ավելի ձեռնտու և իրատեսական է թվում։
Հ.Գ. Չէ‘, ամերիկա-թուրքական տանդեմ չկա…