Red Wings-ի Նիժնի Նովգորոդ–Երևան չվերթի ինքնաթիռը խափանվել է, արտակարգ վայրէջք կատարել



Սեպտեմբերի 26-ի երեկոյան «Red Wings» ավիաընկերության WZ-1347 չվերթը, որը շարժվում էր Նիժնի Նովգորոդից դեպի Երևան, թռիչքի ժամանակ խափանվել է ու ստիպված է արտակարգ վայրէջք կատարել Սամարայի օդանավակայանում։

«Փաստինֆո»-ի տեղեկություններվ` իմանալով խափանման մասին ուղեւորների շրջանում խուճապ է սկսվել, որոշների ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Դեպքի վայր է ժամանել շտապօգնության խումբ՝ անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։

Բարեբախտաբար, ինքնաթիռում գտնվել է նաև բժշկուհի, որը կարողացել է մինչ շտապօգնության ժամանումը առաջին օգնություն ցուցաբերել տուժած ուղևորներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment