Հայտնի է՝ երբ խաղադաշտ կվերադառնա Քոուլ Պալմերը

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան խոսել է կիսապաշտպան Քոուլ Պալմերի առողջական վիճակի և վերականգնման ժամկետի մասին։

Անգլիացի ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով փոխարինվել էր Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում (1:2) առաջին խաղակեսում։

«Մենք որոշեցինք խնայել Քոուլին, որպեսզի վնասվածքը չխորանա։ Նրան տրվել է երկու-երեք շաբաթ հանգստանալու ժամանակ, և այդ ընթացքում պարզ կլինի՝ կհասցնի արդյոք լիովին վերականգնվել», — նշել է Մարեսկան, ում խոսքը փոխանցում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Պալմերը «Մանչեսթեր Սիթիից» «Չելսի» էր տեղափոխվել 2023 թվականի սեպտեմբերին՝ 47 միլիոն եվրոյով։ Նրա պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2033 թվականի հունիսի 30-ը։ Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 5 գոլի հեղինակ և կատարելով 2 գոլային փոխանցում։

Leave a Comment