Մասիսի ծննդատանը նորածին աղջնակ է մահացել

Սեպտեմբերի 26-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Մասիս քաղաքում գտնվող «Էդեմ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել:

Մահացած երեխայի հարազատները, այդ թվում՝ տատիկը, պատմել են. «Սեպտեմբերի 25-ին՝ նշված հիվանդանոցի բժիշկների կողմից նշանակված օրը, բերել ենք ծննդատուն, մի քանի ժամ մնացել ա բժիշկների հսկողության տակ, ովքեր մեզ անընդհատ ասում էին, թե ոչ մի խնդիր չկա, մայրը առողջ է, պտուղը առողջ է ու նույնիսկ մի քանի անգամ աչքալուսանք էին տալիս, ասելով, թե ամեն ինչ լավ է, առողջ աղջիկ եք ունենալու: Դե մենք էլ ոգևորված ու ուրախացած սպասում էինք, որ երեխայի ծնվելուց հետո կմտնենք, կտեսնենք երեխային, բայց գիշերը մի տեսակ աժիոտաժ ստեղծվեց ծննդատանը ու մեր մտքով չէր անցնում, որ այն կապված է մեր հարսի ծննդաբերության հետ: Փորձում էինք անընդհատ ճշտել, սակայն չէին պատասխանում»:

Դրանից հետո տատիկը մտել է հիվանդանոց և երեխային հայտնաբերել է մահացած:

Դեքի հետ կապված ծննդատանը քննչական գործողություններ են սկսվել:

Leave a Comment