
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, պահանջել է վերացնել Իրանի հարստացված ուրանի պաշարները։
«Մենք չպետք է թույլ տանք Իրանին վերականգնել իր ռազմական միջուկային կարողությունները։ Իրանի հարստացված ուրանի պաշարները պետք է ոչնչացվեն», – հայտարարել է նա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթում։
Նեթանյահուի ելույթը մի քանի րոպեով հետաձգվել է դահլիճում աղաղակների պատճառով, և որոշ պատվիրակություններ դուրս են եկել նիստից։