Սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով պետքարտուղարի տեղակալ Բրենտ Քրիստենսենի հետ: Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացանն ուղղված ծրագրերի իրականացման հարցեր։ Երկուստեք ընդգծվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում էներգետիկայի, արհեստական բանականության ոլորտներում համագործակցության վերաբերյալ ստորագրված երկկողմ հուշագրերով արձանագրված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ աշխատանքների ակտիվ դինամիկան։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև բազմակողմ հարթակներում ՀՀ-ԱՄՆ փոխգործակցության հարցերի շուրջ։