Սուրեն Թովմասյանը հարցաքննվել է. առևանգման ու ծեծի գործով մեղադրյալներ դեռ չկան



Իրավունք












Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը կանչվել է քննչական կոմիտե հարցաքննության վկայի կարգավիճակում։ 

 

Ցուցմունք տալու՝ իր աշխատակցի ամուսնու առևանգման և դաժան ծեծի դեպքի վերաբերյալ։ 

 

Տեղեկությունը Euromedia24-ի հետ զրույցում հաստատեցին Քննչական կոմիտեից։

 

 Ծեծի ենթարկվածի կինը որպես առևանգման և բռնության կազմակերպիչ մատնանշում է կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Խաչատրյանին։ 

 

Վերջինս, սակայն, այս պահին հարցաքննության չի հրավիրվել։

 

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 14-ին Արթուր Կնյազյանի դաժան ծեծի գործով, որում ըստ տուժող կողմի ներգրավված է եղել ավելի քան 50 անձ, առայժմ ոչ ոք չի հայտնաբերվել, և որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել։

 

 



Leave a Comment