Հունգարիան չի հրաժարվի Ռուսաստանից էներգակիրներ ներկրելուց. Օրբան


Հունգարիան կգործի իր շահերից ելնելով՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանից նավթի և գազի գնումները դադարեցնելու պահանջներին` հինգշաբթի հաղորդել է Bloomberg-ը։


Վարչապետ Վիկտոր Օրբանն ուրբաթ հարցազրույց է տվել Հունգարիայի պետական ​​ռադիոյին՝ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո։ Նա այն դիրքորոշումն է հայտնել, որ ռուսական նավթի ու գազի խողովակաշարերի մատակարարումների դադարեցումը «կարող է ոչնչացնել Հունգարիայի տնտեսությունը», քանի որ երկիրը ելք չունի դեպի ծով: Նա նշել է, որ խողովակաշարերով էներգառեսուրսների մատակարարումների դադարեցումն անմիջապես կհանգեցնի արտադրության 4% անկման։


Թրամփը հայտարարել է, որ հասկանում է այն դժվարությունները, որոնց կբախվեն Հունգարիան և Սլովակիան՝ հրաժարվելով ռուսական նավթի մատակարարումներից։ Նա նույնպես հաստատել է, որ այդ պետությունները դեպի ծով ելք չունեն, ինչն էլ նվազեցնում է նավթ գնելու նրանց կարողությունը։

Leave a Comment