Լրագրող Լիա Սարգսյանը տեղեկացնում է, որ իրավապահները խուզարկում են կասկածյալ Նարեկ Օհանյանի տունը։
«Իրավապահները խուզարկում են կասկածյալ Նարեկ Օհանյանի տունը, դեպքի վայրում է քրեական ոստիկանության պետ Վարդան Վարդանյանը: Ավելի վաղ հայտնել էի, որ Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ կասկածվող մերձավանցի Նարեկ Օհանյանին հարցաքննելուց հետո տեղափոխել են դատաբժշկական փորձաքննության: Հարցաքննության ժամանակ Օհանյանը որևէ բան չի ասել, սակայն ի հայտ եկած նոր փաստերը իրավապահների համար 90 տոկոսով բացահայտում են սպանությունը: Իմ աղբյուրները հայտնում են, որ Նարեկ Օհանյանի կիսակառույց տնից, տակառի մեջից հայտնաբերվել է հանցագործության իրեղեն ապացույց հանդիսացող ձեռնոցներ, և այլ իրեր: Հիշեցնենք, որ Նարեկ Օհանյանը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է՝ այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը»: