Խաղաղության համաձայնագրում դեռ կան անհասկանալի պահեր․ Մեհդի Սոբհանի

Խաղաղության համաձայնագրում կան անհասկանալի պահեր, որոնք դեռ չեն քննարկվել․ այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Երկկողմ հանդիպումների և զրույցների ընթացքում, կարող եմ ասել, դրանց մի մասը վերացել են։ Սակայն կարող եմ հստակ ընդգծել՝ ՀՀ իշխանությունները հստակ հայտարարել են, որ որևէ քայլ չեն ձեռնարկի, որը չի բխի 2 երկրների շահերից»,– հավելեց դեսպանը։

Իրանցի դիվանագետը շեշտեց, որ երկու երկրների իշխանությունների միջև կա ընդհանուր փոխըմբռնում։

Leave a Comment