Դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Սեպտեմբերի 26-ին, ժամը 15։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկույթ, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայություն։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում են չշահագործվող ավտոմեքենաներ, տանը կից խորդանոց և խոտածածկույթ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։01-ին, մարվել՝ 16։32-ին։