
«Հայաստան» խմբակցությունը կողմ է «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացրած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագծին։ Այս մասին հայտնեց Իշխան Սաղաթելյանը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորների ստորագրությունները փոխանցելով «Պատիվ ունեմ» խմբակցությանը, որպեսզի կցեն իմփիչմենթի իրենց նախագծին: «Մենք ակնկալում ենք՝ ողջամիտ ժամկետում լրացնել պակասող ստորագրությունները (ՔՊ-ական պատգամավորների), հարցը բերել այս դահլիճ և իմփիչմենթի իրական մեկնարկը տալ»,- ասաց Սաղաթելյանը։