Ի՞նչ կարnղ է պատմել այն դիրքը, nրով դուք նստած եք

Հոգեբանները պնդում են, որ մարմնի լեզուն կարող է բացահայտել ենթագիտակցության գաղտնիքները։ Այն, թե ինչպես եք նստում, շատ բան կարող է պատմել ձեր բնավորության և ցանկությունների մասին։

Դիրք «Ա»

Եթե ծնկները միասին են, իսկ ոտնաթաթերը՝ լայն բացված, դա վկայում է կյանքն առանց դժվարությունների ընկալելու մասին։ Նման դիրք ընդունող մարդը հույս ունի, որ բոլոր դժվարություններն ինքնին կլուծվեն։ Եթե խնդիրը չի լուծվում, ուրեմն այն պետք է պատվիրակել ուրիշին։

Սակայն այս մարդկանց հետ շփվելը հեշտ է և հետաքրքիր։ Նրանց մեջ մանկական ոգի է ապրում, իսկ կրեատիվությունը պարզապես բխում է։ Ճիշտ է, երբեմն նրանք կարող են ինչ-որ բան ասել՝ առանց հետևանքների մասին մտածելու։

Դիրք «Բ»

Մարդիկ, ովքեր հաճախ են նստում՝ ոտքը ոտքի վրա գցած, երազողներ են։ Նրանք հարուստ երևակայություն ունեն. ցանկացած ցանկություն անմիջապես պատկերացնում են։ Նրանք ընկերությունների հոգին են։ Միշտ ֆանտաստիկ գաղափարներով են լի, սիրում են ճանապարհորդել և հեշտությամբ լեզու են գտնում նոր մարդկանց հետ։

Մարդը, ով նստելիս խաչում է ոտքերը, չի սպասում երկուշաբթիին կամ հաջորդ տարուն՝ ինչ-որ բան սկսելու համար։ Նա գլխովին ընկղմվում է փոփոխությունների մեջ՝ առանց մտածելու և վախերի։ Մազերը փոխել? Հեշտ է։ Աշխատանք փոխել? Ինչու ոչ։ Ուրիշ քաղաք տեղափոխվել? Անշուշտ։ Հերթական անգամ սիրահարվել? Թող լինի ինչ կա։

Դիրք «Գ»

Մարդկանց համար, ովքեր ոտնաթաթերը միասին են դնում, իսկ ծնկները՝ առանձին, ամենակարևորը հարմարավետությունն է։ Ոմանց նրանց ապրելակերպը քաոսային կթվա, բայց իրականում նրանք շատ ընտրողական են և հստակ գիտեն, թե ինչ են ուզում։

Նրանց գլխավոր թերությունը անկազմակերպվածությունն է։ Մարդուն, ով հաճախ է ընդունում նման դիրք, դժվար է երկար ժամանակ կենտրոնանալ ինչ-որ բանի վրա։ Նրան հատուկ է զրույցի ընթացքում մի թեմայից մյուսին անցնելը՝ առանց մտքերից որևէ մեկն ավարտելու։

Դիրք «Դ»

Մարդիկ, ովքեր ծնկները և ոտնաթաթերը միասին են պահում, ատում են ուշանալը և չեն ներում ուշացումները։ Նրանք խելացի են, հասկացող, զգայուն և շատ խաղաղասեր։ Նախընտրում են նահանջել, քան պայքարել։ Հույզերի հրապարակային դրսևորումը նրանց մասին չէ։

Ընդ որում, եթե մարդը հենվում է ամբողջ ոտնաթաթի վրա, նա բավականին ուղղամիտ է և անչափ կոկիկ։

Եթե կրունկները բարձրացած են՝ հենվելով ոտնաթաթի առջևի մասին, ապա, ամենայն հավանականությամբ, մարդը սովորել է պաշտպանել իր շահերը։ Ինքը չի հարձակվի, բայց իրեն էլ չի տա նեղացնել։ Արտաքին աշխարհը նրա համար մարտադաշտ է, իսկ տունը՝ հուսալի ապաստան, որտեղ կարելի է շունչ քաշել։

Դիրք «Ե»

Մարդիկ, ովքեր ծնկները և ոտնաթաթերը միասին են պահում, բայց մի փոքր կողքի են թեքում ոտքերը, երբեք չեն շտապում կարևոր բաներում։ Նրանք չեն շտապում ամուսնանալ, իսկ եթե որոշել են ամուսնանալ, ապա երկար ժամանակ երեխաներ չեն ունենում, քանի որ նախ պետք է կարիերա կառուցեն։ Նրանք կարծում են, որ դեռ շատ ժամանակ ունեն պահուստում՝ թող ամեն ինչ իր հունով գնա։

Նրանք համառ են, թեև շատերը դա համառություն են համարում, և հավակնոտ են, ինչը օգնում է նրանց հասնել իրենց նպատակներին։ Իրենց հարյուր տոկոսով վստահ զգալու համար նրանք պետք է կատարյալ տեսք ունենան։ Ուստի նրանք մեծ ուշադրություն են դարձնում իրենց արտաքինին։

Ընդ որում, մարդը, ով նստելիս ենթագիտակցորեն ընդունում է այս դիրքը, նորմալ է ընկալում քննադատությունը։ Իհարկե, եթե այն բարեկամական է և կօգնի նրան ավելի լավը դառնալ։



Leave a Comment