ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով Հրաչյա Ղազարյանն ազատվել է ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ի գիշերը տեղի է ունեցել Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ընդդիմադիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությունը։ Հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում դեռևս չկա որևէ կասկածյալ։ Ենթադրվում է, որ պաշտոնանկությունը կապված է աղմկահարույց սպանության դեպքի հետ։