Կորեայի Հանրապետության զինված ուժերը նախազգուշական կրակոցներ են արձակել, երբ հյուսիսկորեական առևտրային նավը խախտել է Հյուսիսային սահմանային գիծը Դեղին ծովում, որը Սեուլը համարում է փաստացի ծովային սահման։
Այս մասին հաղորդել է Yonhap լրատվական գործակալությունը։
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 5:00-ի սահմաններում՝ Բենգնյոնգ կղզու մոտ։ Հարավային Կորեան սկզբում նախազգուշացում է տարածել: Նախազգուշական կրակոցներից հետո հյուսիսկորեական առևտրային նավը լքել է Հարավային Կորեայի ջրերը, ըստ Կորեայի Հանրապետության զինված ուժերի միացյալ շտաբի պետերի։
«Մեր զինված ուժերը ուշադիր հետևել են Հյուսիսային Կորեայի գործողություններին և արձագանքել են օպերատիվ հրահանգներին համապատասխան։ Մենք կպաշտպանենք մեր ծովային սահմանը՝ պահպանելով մարտական պատրաստվածությունը», – հավելել են միացյալ շտաբի պետերը։