Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ՉԺՀ ազգային տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը – Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 26 սեպտեմբերի 2025

Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ՉԺՀ ազգային տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 76-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:

Տիգրան Խաչատրյանը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհավորել է Չինաստանին Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով Չինաստանի բարեկամ ժողովրդին խաղաղություն և բարեկեցություն։

«Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Չինաստանի հետ առկա փոխգործակցությունը և քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը՝ հիմնված փոխըմբռնման և փոխվստահության բարձր արժեքների վրա: Գոհունակությամբ եմ ցանկանում նշել, որ 2025 թվականը, ինչպես և նախորդող տարիները, Հայաստան-Չինաստան բազմաոլորտ համագործակցության տեսանկյունից եղել է դինամիկ տարի, որը նշանավորվել է ինչպես բարձր մակարդակի երկկողմ փոխայցելություններով, այնպես էլ՝ դրանց արդյունքում գրանցած առարկայական արդյունքներով»,- իր ելույթում նշել է փոխվարչապետը:

Ամփոփելով ելույթը՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ շարունակելու խորացնել և ամրապնդել Հայաստանի ու Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունները և փոխշահավետ համագործակցությունը՝ վստահություն հայտնելով, որ երկկողմ բարեկամությունը կշարունակի զարգանալ ի շահ երկու ժողովուրդների: 

Leave a Comment