
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հաղթականից ողբերգականի վերածված սեպտեմբեր ամիսն այս իշխանության գործունեության դեմքն է՝ ուրացման, պարտվողականության, թախուստի ու կեղծիքի, որը մշտապես հետապնդելու է նրան:
5 տարվա մեջ այսքան պարտություն՝ ռազմականից մինչև դիվանագիտական, իր տեսակի մեջ լրիվ եզակի երևույթ է, որը տրված է միայն փաշինյանական կաբինետին:
Իշխանության օրվա ագրեսիվ և կեղծարար քարոզչությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ խնդիր է դրված առավելագույնս «սվաղել» իրականությունը, ինչը ակնհայտորեն չի ստացվելու»:
Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան