ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ողջունել են իրար ձեռքսեղմամբ Մոսկվայում կայացած Համաշխարհային ատոմային էներգիայի ֆորումի շրջանակներում, լուսանկարը տարածել է Пул первого Telegram ալիքով, որը մոտ է Բելառուսի առաջնորդի մամուլի ծառայությանը։
Ավելի վաղ Կրեմլը հրապարակել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ոչ պաշտոնական հանդիպման կադրերը ՎԴՆԽ-ի Ատոմային թանգարանում կայացած համաժողովին մասնակցող օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հետ։ Пул первого-ի կողմից հրապարակված լուսանկարում Լուկաշենկոն այդ պահին նստած է Փաշինյանի կողքին՝ Ռուսաստանի նախագահի դիմաց։
