Սլովենիան արգելել է Բենիամին Նեթանյահուի մուտքը երկիր

Քաղաքականություն

25.09.2025 | 19:49

Սլովենիան արգելել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մուտքը երկիր։ Այս մասին ասվում է կառավարության տարածած հայտարարության մեջ, գրում է The Times of Israel-ը։

Հուլիսին երկիրն Իսրայելի կառավարության ծայրահեղ աջ նախարարներ Բեզալել Սմոտրիչի և Իտամար Բեն Գվիրի մուտքի արգելք էր սահմանել։

Սլովենիան, որը ԵՄ անդամ պետություն է և անցյալ տարի ճանաչել է Պաղեստին պետությունը, օգոստոսին զենքի էմբարգո է սահմանել Իսրայելի նկատմամբ և արգելք է մտցրել Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերում արտադրված ապրանքների ներմուծման վրա։

Այսօր լրատվամիջոցները նաև հայտնել են, որ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին մասնակցելու համար Նյու Յորք է մեկնել փոփոխված երթուղով՝ շրջանցելով Եվրոպան: 2024 թվականի նոյեմբերին Հաագայի Միջազգային քրեական դատարանը ձերբակալության օրդեր է տվել Իսրայելի վարչապետի համար: Եվրոպական երկրների մեծ մասը, այդ թվում՝ Սլովենիան, վավերացրել է Հռոմի կանոնադրությունը, որը նրանց պարտավորեցնում է ձերբակալել Նեթանյահուին, եթե նա ժամանի երկիր։

Սակայն ապրիլին քաղաքական գործիչն այցելել էր  Հունգարիա, երկիրը հրաժարվել էր կատարել դատարանի պահանջը և հայտարարել ՄՔԴ-ից դուրս գալու մասին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment