
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն մեկնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ նա այցելել է Մոսկվայում գտնվող «Ատոմ» թանգարան։

Պատվիրակությունը շրջել է թանգարանի ցուցահանդեսում, որը նվիրված է Ռուսաստանի միջուկային արդյունաբերության պատմությանը և նվաճումներին։ Շրջայցը վարել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը, որը ներկայացրել է ատոմային էներգիայի զարգացման և դրա խաղաղ կիրառման հիմնական փուլերը։